Ինչպես է Ձեր ընտանիքը ձեռք բերել ահռելի կարողություն․Մալյանը՝ Փաշինյանի թիկնազորի նախկին պետի որդուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

c6f02b40784bc843d8fd66f2af061935_m_v4.thumb_

Քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է հրապարակել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդիներին, մասնավորապես դատավոր Դավիթ Հարությունյանի գործունեությանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Նախ եկեք հասկանանք, թե ովքեր էին ռեստարտ խուլիգանախմբի կողմից իմ նկատմամբ իրականացված հարձակման շահառուները:

Վերհիշենք ամբողջ պատմությունը սկզբից դրվագ առ դրվագ:

1. Ես քննադատում և ոչնչացնում եմ լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը

2. Լիբերալ ֆաշիստները իրենց խուլիգանախմբին ուղարկում են իմ դեմ հարձակման, որպեսզի ինձ լռեցնեն:

3. Խուլիգանախումբը տապալում է առաջադրանքը և բռնվում է հանցանքի վայրում:

4. Լիբերալ ֆաշիստները լծվում են իրենց հանցագործներին արդարադատությունից փրկելու գործին

5. Դատավոր Դավիթ Հարությունյանը չնայած տեսանյութերին, այլ ապացույցներին արդարացնում է հանցախմբին:

Ռեստարտ խուլիգանախումբը Հայաստանում հիմնադրվել և ֆինանսավորվում է լիբերալ ֆաշիստական ցանցի ճարտարապետ՝ Ջորջ Սորոսի կողմից: Իմ նկատմամբ իրականացված հարձակման պատասխանատվությունը անշուշտ ամբողջապես կրում է օրվա իշխանությունը, սակայն դրա իրական շահառուն լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցն է: Ցանցի գործակալները բուն են դրել իշխանության բոլոր ճյուղերում՝ օրենսդիր, գործադիր, դատական և եթե առաջին երկուսում տեղավորված գործակալների մասին այնքան ենք խոսել, որ բոլորին արդեն դեմքերով ճանաչում են, ապա դատական ոլորտի գործակալների մասին, կարծես, ոչինչ առ այսօր չի ասվել:

Այն, որ լիբերալ ֆաշիստները ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց հրահանգով հանցագործություն իրականացրած խումբը արդարացվի, ինձ պարզ էր ամենասկզբից և որևէ ավելորդ ակնկալիք այդ առումով ՀՀ արդարադատությունից երբեք չեմ ունեցել: Ես ադեկվատ մարդ եմ և հասկանում էի, որ արդարադատության ինչ որ օղակում շղթան պարտադիր կտրվելու է: Երբ գործը մակագրվեց դատավոր Դավիթ Հարությունյանին ինձ թվաց, որ դատավորը, այն էլ ԱԱԾ գեներալ լեյտենանտի որդին, իր մեջ ուժ կգտնի մերժելու լիբերալների ճնշումները և չի դառնա հանցագործներին արդարացնող թույլ օղակը: Հիշեցնեմ, որ ես հստակ տեղեկություններ ունեի, որ գործակալական ցանցը իր առաջ գերխնդիր է դրել ոչ թե մեղմ կամ պայմանական պատիժ ստանալ հանցագործների համար այլ արդարացման դատավճիռ: Մտքումս նույնիսկ ցավում էի, որ իմ գործը, ըստ էության, դառնալու է ճակատագրական խիզախ դատավորի համար: Ես այդպիսին էի պատկերացնում ԱԱԾ գեներալի որդուն: Իմ պայքարն ըստ էության արժեհամակարգային էր և ես միամտաբար ենթադրում էի, որ այդ արժեհամակարգի հիմնադիր պահապաններից մեկը ԱԱԾ գեներալ լեյտենանտ Հրաչյա Հարությունյանն էր և նրա ընտանիքը:

Ես սխալվեցի միայն մեկ հարցում: Կյանքը ցույց տվեց, որ հենց գեներալի որդին չդիմացավ ցանցի ճնշումներին կամ միգուցե իր սեփական հաշվարկները ուներ ցանցի հետ և հենց նա իրականացրեց գործակալական ցանցի ցանկությունը՝ արդարացման դատավճիռ կարդաց ակնհայտ և ապացուցված հանցագործների համար:

Մարդ ով այս պետությունից ստացել է ամեն ինչ՝ լիքը փող, նյութական բարիքներ, անձեռնմխելի կարգավիճակ՝ իր մեջ ուժ չգտավ պետության գաղափարը պաշտպանելու, փոխարենը սեփական շահի տեսանկյունից նախընտրեց գործակալական ցանցին:

Սակայն սա այս պատմության ավարտը չէ: Դատավորը հետո փորձեց տարբեր միջնորդների միջոցով արդարանալ ինձ մոտ «ես ոչինչ անել չէի կարող, մեղավոր էին բոլորը (փաստաբանը, քննիչները, դատախազը) բացի ինձանից տաֆտալոգիայով: Նա տեղյակ չէր, որ շատ կարճ ժամանակ անց ես ինձ համար արդեն բացահայտել էի ամեն ինչ: Բոլոր դերակատարների՝ պատվիրատուների, միջնորդների, իրականացնողի մասին արդեն գիտեի ամեն ինչ: Ամեն ինչ և փաստերով:

Ո՞րն է իմ նպատակը:

Անվանարկե՞լ հանցագործին պատվերով արդարացնող դատավորին: Ոչ, դրա ժամանակը, անկեղծ ասած, չունեմ: Բացահայտե՞լ լիբերալ ֆաշիստական գործակալ հանդիսացող դատավորներին: Ոչ, իբր նախկին բացահայտումներիս որևէ գործողություն հաջորդել է, որ նոր բացահայտումներ անեմ:

Իմ նպատակն է իշխանության փոփոխությունից հետո կանխել գործակալների գոյությունը ՀՀ պետական համակարգում:

Իմ խնդիրն է ապագայում բացառել արտաքին ուժերի սպասարկուների վերարտադրությունը իշխանության ներսում, այդ թվում՝ հատկապես դատական իշխանության ներսում ու ես անպայման հասնելու եմ իմ նպատակին:

Հ.Գ. Կյանքի դատավոր ներկայացած կրակեմ Հրաչի որդուն բազմաթիվ հարցեր ունեի, որոնք ցավոք չկարողացա հնչեցնել, քանի որ ինձ զանգահարած «կյանքի դատավորը», լսելով իմ պատասխան հայհոյանքների շարքը, հեռախոսն անջատեց: Անկեղծ ասած՝ այդպես էլ չհասկացա Սուրբ Զատիկի օրով ինձ անհանգստացնելու իմաստը: Տպավորություն ստեղծվեց, որ զանգողը նպատակ ուներ ճշտել, թե ինչ հայհոյանքներ ես գիտեմ և դրանք լսելուց հետո խոսակցությունը միակողմանի ավարտեց:

Ինչևէ, հարցերիցս մի քանիսը ստիպված փորձեմ հնչեցնել հրապարակային եղանակով:

1. Ինչպե՞ս է Ձեր ընտանիքը ձեռք բերել ահռելի կարողություն: Ըստ իմ տեղեկությունների դուք հանդիսանում եք դոլարային միլիոնատերեր:

2. Ինչու՞ են ապօրինի գույքի հետ կապված իրավական գործընթացները շրջանցում ամբողջ կյանքում պետական աշխատանքով դոլարային միլիոնատեր դարձած ձեր ընտանիքի անդամներին:

3. Հնարավո՞ր է, որ այդ մեծ զեղչը արվում է ձեր եղբոր կայացրած հնազանդ դատավճիռների շնորհիվ՝ որոնցով արդարացվում են լիբերալ ֆաշիստական ցանցի գործակալները

4. Լուսանկարում դեսպան Լին Թրեյսիի կողքին գտնվող Քրիստինե Աֆոյանը ԱՄՆ դեսպանատան քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավարն է: Ի՞նչ հարաբերություններ ունի դատավոր Դավիթ Հարությունյանը Քրիստինե Աֆոյանի հետ:

տւյտըյ

5. Կմերժե՞ր դատավոր Դավիթ Հարությունյանը ԱՄՆ դեսպանատան աշխատակից Քրիստինե Աֆոյանին, եթե վերջինս խնդրեր/կարգադրեր արդարացման դատավճիռ կարդալ ռեստարտ խուլիգանախմբի համար:

6. Արդյո՞ք Դավիթ Հարությունյանը լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի համար իրականացնում է ռեզիդենտ դատավորի դեր՝ դատական իշխանության ներսում համակարգելով այլ դատավորների մասնագիտական գործունեությունը:

Ու սենց լիքը հարցեր որոնք անպայման փաստարկված հնչելու են իշխանափոխությունից հետո և անպայման ստանալու են իրենց պատասխանները: Ես դա խոստանում եմ»:

--00—ՅՄ