ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը թվիթերյան իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ գրառում է արել․
«Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է»,- նշել է նա։
--00—ՍՊ