«Թուրքիան չէ, որ պիտի մեր փոխարեն որոշումներ կայացնի»․ Կիպրոսի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Capture

Թուրքիայի արտգործնախարարությունը  դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզը՝ նշելով, որ այդ քայլը վնաս է հասցնում Կիպրոսի թուրքական կողմի անվտանգությանը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլերը թուլացնում են ԱՄՆ-ի չեզոք վերաբերմունքը Կիպրոսի նկատմամբ և դժվարացնում երկար ժամանակ չլուծված կիպրական խնդրի արդարացի լուծումը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, դատապարտելով Թուրքիայի այդօրինակ արձագանքը, հայտարարել է. «Թուրքիան չէ, որ մեր փոխարեն պիտի որոշումներ կայացնի։ Եվ ոչ էլ մեր որոշումներն են Թուրքիայի արածների կամ չարածների արձագանքը։ Կարևորն այն է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Կիպրոսի Հանրապետության հատուկ դերը աշխարհառազմավարական նշանակության  առումով»:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ