Պատրաստ եմ սկսել բանակցությունները կղզու համար և կոչ եմ անում Թուրքիային միանալ. Կիպրոսի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2024-09-26_14-10-58

Կիպրոսի նախագահ  Նիկոս Խրիստոդուլիդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ելույթի ընթացքում անդրադարձել է թուրք-կիպրական հարաբերություններին։ Կիպրոսի նախագահը նշել է, որ պատրաստ է անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները կղզու համար և կոչ է արել Թուրքիային միանալ այդ ջանքերին։

«Աշխարհագրությունը չենք կարող փոխել: Դա ոչ թե անեծք է, այլ հնարավորւթյուն։ Թուրքիան և Կիպրոսը միշտ հարևաններ են մնալու»,- հայտարարել է նա  ու հավելել, որ հավատում է, որ Թուրքիայի հետ կարող են նոր ճանապարհ գծել։

Կիպրոսի նախագահը նաև հայտարարել է, որ վճռական է ու այսօր էլ է պատրաստակամ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Էրդողանն էլ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթի ընթացքում անդարադառնալով կիպրական հարցին, հայտարարել էր, որ դաշնության մոդելը հնացել է և կղզում կան «երկու առանձին պետություններ և ժողովուրդներ»։

Հիշեցնենք, որ 1974թ. Թուրքիան ներխուժել և օկուպացրել էր Կիպրոսի հյուսիսային մասը, ինչի հետևանքով կղզին բաժանվել է հյուսիսային թուրքական և հարավային հունական մասերի:

Թուրքիան միակ երկիրն է, որ ճանաչում է իր կողմից ստեղծված ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը։ Իսկ միջազգային հանրությունը դա համարում է օկուպացված տարածք:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ