ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում պատերազմի է ձգտում, Վաշինգտոնի հարթակում խաղաղության չեն հասնելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Բաղդասարյանի համոզմամբ, Արևմուտքը լարվածության է ձգտում այս տարածաշրջանում, քանի որ հստակ նպատակ կա Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել ու ամեն գնով թուլացնել նրան։ Իսկ ՀՀ կառավարությունը իրական հարթակի ետևից գնալու փոխարեն, ըստ Բաղդասարյանի, գնում է պատրանքների ետևից։
Բաղդասարյանի կարծիքով, արդյունավետ կարող է լինել միայն Ռուսաստան, Թուրքիա, Իրան հարթակը, քանի որ արդեն հարյուրամյակներ շարունակ տարածաշրջանում հարցերը լուծվում են այս երեք ուժերի կողմից ու միջամտությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ