ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Բաքվում Պուտին-Ալիև հանդիպմանը տարածաշրջանային կարևոր խնդիրներ են քննարկվել, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը հստակ ասաց՝ նպատակ ունեն հյուսիս-հարավ ճանապարհը օգտագործել և դուրս գալ Հնդկական օվկիանոս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է ռուսական հարթակում խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին, վերլուծաբանը նկատեց, որ Բաքուն չի ցանկանում ռուսական հարթակում բանակցել, նախապես ասել են, որ միջնորդների կարիք չունեն։ Սահմանազատման գործընթացում Ռուսաստանի ներգրավվածության մասով Բաղդասարյանը նկատեց, որ Հայաստանը պետք է ընդունի առաջարկը, բայց պայմանով, որ սահմանազատումը ոչ թե հատվածային իրականացվի, ինչպես հիմա է արվում, այլ ամբողջական։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ