Գնել Սանոսյանը հետևել է Աշտարակ-Ուջան 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

345250877_1970422013301541_1817654794955455050_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ու Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հետ այսօր դիտարկեց Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝  Աշտարակ-Թալին մայրուղու  վրա գտնվող Աշտարակ-Ուջան 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։

Այցի ընթացքում պաշտոնատար անձինք զրուցել են Ճանապարհային դեպարտամենտի «Հյուս-հարավ» ծրագրի ղեկավարների և շինարարների հետ, հավաստիացել, որ աշխատանքներն ինտենսիվորեն ընթանում են և արվում են պատշաճ որակով։

--00—ՅՄ