Սուբվենցիոն ծրագրով Արթիկում մեկնարկած շինարարական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

274912

Արթիկ համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները շարունակվում են։

Մեկնարկած ծրագրերից ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման, բարեկարգման և հարակից 6 փողոցների՝ Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց, մայթերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Կենտրոնական հրապարակում իրականացվելու է ասֆալտապատում և մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով և քարե սալերով, իսկ փողոցներում իրականացվելու է միայն մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով։

Ներկա պահին ընթանում են մայթերի վերանորոգման աշխատանքները։

Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 253 մլն 654.000 դրամ, որից 114 մլն 144.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 139 մլն 510.000 դրամը՝ համայնքի ներդրումը։

Նախատեսվում է աշխատանքներն ավարտվել մինչև տարեվերջ։

--00—ՅՄ