ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Լեհաստանը Ռուսաստանին ամեն կերպ հրահրում է ռազմական բախման, որը կհանգեցնի աղետալի հետևանքների, գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ի սյունակագիր Ռոնալդ Բարազոնը։
Լրագրողի կարծիքով՝ Ռուսաստանի դեսպանատան դպրոցի շենքի զավթումը նպատակ ունի նյարդայնացնել Մոսկվային։
«Նոր համաշխարհային պատերազմը կհանգեցնի միլիոնավոր մարդկանց մահվան, քաղաքների կործանման, իսկ տարածքների մեծ մասը կդառնա անբնակելի, և դա հաղթանակ չի բերի պատերազմ հրահրող լեհերին»,- զգուշացրել է նա:
Հեղինակի կարծիքով՝ Լեհաստանի դաշնակիցները չեն հասկանում, թե ինչ վտանգավոր խաղ է սկսել Վարշավան։ Բարազոնը կոչ է արել եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներին արթնանալ և դադարեցնել պատերազմի հրահրումները։
--00—ՅՄ