ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Habertürk-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ս-400 զենիթահրթիռային համալիրներ ուղարկել Ուկրաինա, բայց Անկարան հրաժարվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԱՄՆ-ից մի քանի առաջարկ ենք ստացել Ս-400-ների մասով։ Մեզ առաջարկել են, որպեսզի հսկողությունն իրենց տրամադրենք, բայց դա վերաբերում է մեր անկախությանը։ Այդ դեպքում, որտե՞ղ է մեր անկախությունը»,-ասել է նա՝ նշելով, որ Անկարան ԱՄՆ-ից տարբեր առաջարկներ է ստացել Ս-400-ների մասով․ եթե զիջող լիներ, ապա Վաշինգտոնի հետ չէր ունենա այն խնդիրները, որոնք այժմ ունի։
Չավուշօղլուն հայտնել է, որ իրենց առաջարկել են համալիրները ուղարկել Ուկրաինա, սակայն իրենք ասել են՝ չի կարելի։
--00—ՅՄ