ԱՄՆ-ն դիմել է Ուկրաինային՝ ԱԹՍ-ներ ստեղծելու հարցում օգնության համար․ WSJ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Screenshot_2

Ամերիկյան ստարտափները և ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրողները միավորվում են՝ ԱՄՆ բանակի համար ավելի արդյունավետ անօդաչու սարքեր մշակելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության տվյալներով՝ Պենտագոնն աճող հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։ Նշվում է, որ ամերիկյան ստարտափները, ծախսելով միլիարդավոր դոլարներ, դժվարությունների են հանդիպել արդյունավետ և էժան անօդաչու թռչող սարքերի մոդելներ ստեղծելու հարցում։ Մինչդեռ ուկրաինացի արտադրողները 2023 թվականին արտադրել են ավելի քան 2 միլիոն միավոր սարքավորումներ։

Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում, հավանաբար, կշարունակվի՝ չնայած Ուկրաինայում հնարավոր խաղաղ կարգավորման բանակցություններին։

 --00—ՅՄ