ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի նախօրեին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։ Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ այս անգամ Ուկրաինան չի հիշատակվել։
«Այս նշանակալից օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում սխրանքները և անձնուրաց աշխատանքը նպաստեցին ջախջախել նացիստական զավթիչներին և պաշտպանել հայրենի հողն ու ազատությունը»,- ասված է ուղերձում։
--00—ԱՊ