ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՝ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է դիտարկել 2020 թ. Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու հետագա քայլերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախատեսվում են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ։
--00--ԱՀ