ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Անլուրջ է խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկման մասին այն դեպքում, երբ իշխանությունները նման որոշում չունեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով, որ իշխանությունները նախ որոշում պիտի կայացնեն՝ դու՞րս են գալիս ՀԱՊԿ-ից, թե մնում ու նոր դրա մասին բարձրաձայնեն։
«ՀԱՊԿ-ն ասում է, որ գալիս եմ գետնի վրա ձեզ պաշտպանեմ, Երևանում ասում են, թե նախ քաղաքական գնահատական տուր։ Է պարզ չի, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որ թույլ չեն տա նման հայտարարություն, ինչի դա նորությու՞ն էր», - նշել է Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ