ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Screenshot_8

ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։

«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»,- ընդգծել է նա։

--00—ՅՄ