ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է կայացած ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության արդարադատության և ժողովրդավարության հարցերով խմբերի նիստին՝ ընդգծելով ՝ ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու օրենքի գերակայության հաստատմանը:
Իր գրառման մեջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշել է.
«Տեղի են ունեցել ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության Արդարադատության և Օրենքի գերակայության ու Ժողովրդավարության խմբերի արդյունավետ նիստեր: Մենք հանձնառու ենք շարունակել գործընկերությունը Հայաստանի հետ՝ աջակցելու համար ժողովրդավարական գործընթացները և ինստիտուտների զարգացումը և ամրապնդելու համար օրենքի գերակայությունը՝ միաժամանակ պայքարելով կոռուպցիայի դեմ»,- ասված է դեսպան Քվինի գրառման մեջ:
--00—ՍՊ