ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
ԱՄՆ դեսպան Քվինը Մատենադարանում է՝ Հայաստանի հնագույն ձեռագիր մատյանների թանգարան-ինստիտուտում։
Դեսպանի համար հավասարապես տպավորիչ էին թե՛ այստեղ պահվող հնագույն ու եզակի ձեռագիր մատյանների անկրկնելի հավաքածուն, թե՛ հմուտ ու նվիրված գիտաշխատողների ու վերականգնող մասնագետների աշխատանքը, որի շնորհիվ պահպանվում ու աշխարհին է հրամցվում հայ ժողովրդի գիտական ու գրական ժառանգությունը։
--00—ՅՄ