ԱՄՆ դեսպանը և Ժաննա Անդրեասյանը ներկա գտնվեցին Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

15
 
Դեսպան Քվինը, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա գտնվեցին Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը, որը հիմնադրամը մեծահոգաբար տրամադրել էր դեսպանի կեցավայրում ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
 
Արվեստագետները, կոմպոզիտորները, կառավարության, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին աշխարհահռչակ ամերիկահայ գրողի և արվեստագետի ժառանգությանը, ինչպես նաև Սարոյան հիմնադրամի շարունակական ջանքերին` պահպանելու և տարածելու Վիլյամ Սարոյանի ներդրումը ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական մշակույթում:
 
 
--00—ԱՊ