Արագածոտնում բախվել են Ford-ն ու Hayasa մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Screenshot_13

Այսօր՝ մայիսի 25-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյուրմի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Ռազմիկ Ս․-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը և Երևանի բնակիչ 51-ամյա Գագիկ Ա․-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ