Վահան Քերոբյանը ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ec2b6fab-f38e-4ef0-a2b7-d12e539cd099 (1).jpg

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես տնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրույցի ընթացքում Վահան Քերոբյանն ու Դեյվիդ Օ՛Սալիվանն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն ու փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել տնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ երկխոսությունը։



--00—ԶՀ