ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Կողմերն ընդգծել են նաև իրենց պատրաստակամությունը հանդիպելու երկու երկրների միջև ընդհանուր օրակարգի հարցերը քննարկելու նպատակով։
--00—ՅՄ