ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news
ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի համար ցանկանում է մոտ 150 միլիոն եվրո ստանալ։ Փարիզցիների ֆինանսական պահանջների մասին հայտնել է ESPN-ն, փոխանցում է Armsport.am-ը։:
Ֆրանսիայի չեմպիոնները պատրաստ են լսել առաջարկներ այս ամառ՝ վախենալով 2024 թվականին ազատ գործակալի կարգավիճակով հարձակվողի հեռանալուց։
Նշվում է, որ 2021 թվականին Մադրիդի «Ռեալը» Մբապեի համար առաջարկել է մինչև 200 միլիոն եվրո։
Լիգա 1-ում 2022/23 մրցաշրջանում հարձակվողը 34 խաղում խփել է 29 գոլ և դարձել լավագույն ռմբարկու։
--00—ՅՄ