ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերելի հարցեր։ Զրույցի ընթացքում Տատյանա Մոսկալկովան շնորհավորել է Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։
Տատյանա Մոսկալկովան Անահիտ Մանասյանին հրավիրել է հոկտեմբերին մասնակցելու եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։
--00--ԶՀ