ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի և ԱՄՆ Պետքարտուղարության իրավական խորհրդատվության գրասենյակի պատվիրակությունն այս շաբաթ այցելեց Հայաստան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու իրավապահ ոլորտում համագործակցության շարունակական ամրապնդումը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։
ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) աջակցությամբ պատվիրակությունն անցկացրեց դասընթաց քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ, որին մասնակցեցին իրավապահ և դատական ոլորտի ներկայացուցիչներ:
Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը։
--00—ԼՀ