ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Արցախի Հանրապետությունը և այնտեղ ապրող մեր 120 000 արյունակիցներ թշնամական լիակատար շրջափակման մեջ են։
Հայաստանի Հանրապետության քարոզչական ռեսուրսի մի խոշոր հատված այսօր պետք է պետական համակարգմամբ և կենտրոնացված կերպով թիրախավորեր Բաքվի բարբարոսական և հակամարդկային վարչախումբը միջազգային ԶԼՄ-ներով, հասարակական կարծիքի առաջնորդների ու հայտնի մարդկանց միջոցով և այլ խողովակներով։
Մինչդեռ նույնիսկ Հայաստանում լայն հանրության առումով մենք բավարար չափով տեղեկացված չենք Արցախում մեր արյունակիցների զրկանքների մասին»։
--00—ՅՄ