ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» արտագնա պատասխան խաղում մրցում էր ալբանական «Էգնատիայի» հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարավ: Հայտնում է Armsport.am-ը։
Խաղի 4-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց, բայց 17-ին Էզան հավասարեցրեց այն: 36-ին մրցակիցը կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց 58-ին Կաստանեյրան կրկին հավասարեցրեց այն:
Խաղի հիմնական և ավելացված ժամանակում գոլեր այլևս չեղան ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ Երևանում թիմերը 1-1 էին ավարտել հանդիպումը:
Լրացուցիչ ժամանակում մեր թիմը նախ գոլ բաց թողեց, ապա Յենեի և Բուենոյի գոլերի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, բայց մրցակիցը կրկին հավասարեցրեց այն ու հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ փայլուն գործեց մեր թիմի դարպասապահ Երմակովը՝ երկու անգամ հետ մղելով մրցակցի հարվածները: Այսպիսով, Վարդան Մինասյանի թիմը կխաղա որակավորման 2-րդ փուլում:
--00—ՅՄ