ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news
Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացվող բանակցությունների դինամիկան բավականին բարձր է։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը․
«Բանակցային գործընթացի դինամիկան բավականին բարձր է»,- ասել է նա։
Բայրամովը հավելել է, որ բանակցային գործընթացի արդյունքները «մի փոքր զիջում են բուն բանակցային գործընթացի դինամիկային»․
«Սակայն, այդուհանդերձ, սխալ կլիներ ասել, թե դրական արդյունք ընդհանրապես չկա կամ գոյություն չունի»,- նշել է նա։
--00—ՍՊ