ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Հաղորդում է APA-ն։
Հանդիպումը կայացել է այսօր Բրյուսելում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Բանակցություններից հետո Միշելն ասել է՝ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը․ Հայաստանի տարածքը 28 հազար 900 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։
--00—ՍՊ