Միջազգային, ներհայաստանյան ուշադրությունը կարող է նպաստել Արցախ հումանիտար առաքելության իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

դդ

 

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հուսով է, որ թե՛ միջազգային, թե՛ ներհայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչների կոչերի շնորհիվ հնարավոր կլինի ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղ հասցնել արդեն 10-րդ օրը սահմանային հատվածում կանգնած հումանիտար բեռով ավտոշարասյունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Նկատելի է բեռների տեղափոխման այս գործընթացի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Լաչինի միջանցքի փակ լինելու և Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ինչպես միջազգային, այնպես էլ ներհայաստանյան հանրության շրջանակում հետաքրքրության և մտահոգությունների իրական աճ: Կարծում եմ՝ այս ամենը կնպաստի Լաչինի միջանցքի ապաարգելափակմանը, որովհետև և՛ օտարերկրյա դեսպանությունների, և՛ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերն այստեղ հնարավորություն տվեցին վերջիններիս իրենց աչքերով տեսնել և հավաստիանալ Լաչինի միջանցքի փակ լինելու և իրավիճակի մասին ավելի ամբողջական և համապարփակ պատկերացում կազմելու մեջ, ինչը պետք է իր նպաստը բերի մեր հումանիտար նախաձեռնության հաջողությանը, ուղեբեռների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխման գործընթացին»,- շեշտեց նա:

--00—ՍՊ