ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
«Կառուցողականորեն տրամադրված շատ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից, շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցում», - ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ