ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Անձնական պաշտպանության միջոցների, այդ թվում դիմակների արտահանումը թույլատրվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններում: Այս մասին հայտնում ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը:
«Միության տարածքում անձնական պաշտպանիչ միջոցների փոխադարձ մատակարարումների ժամանակ խոչընդոտների վերացման նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշել է ազգային արգելքը չեղարկել՝ պահպանելով համամիութենական արգելքը»,- հայտնել են նախարարությունից։
Կիրակի հրապարակվել է կառավարության որոշումը, որով չեղարկվում է նախկինում սահմանված մի շարք անձնական պաշտպանիչ միջոցների դուրս բերման արգելքը: