ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Պրահայի քաղաքապետարանը մերժել է թուրքական կողմի խնդրանքը՝ տեղադրելու Աթաթուրքի արձանը Թուրքիայի հանրապետության 100-ամյակի առթիվ։ Հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի քաղաքապետարանին ու պահանջել էր չտեղադրել հայերի և հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված անձի արձանը Պրահայի տարածքում։
Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվը, Չեխիայում գործող «Օրեր» հայկական ամսագրի անձնակազմը և այլք։
--00—ՅՄ