ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Այվալըք շրջանում ձերբակալվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը մուրճով վնասած անձը։ Նշվում է, որ Այվալըքի Հանրապետության հրապարակում ոստիկանները նկատել են ոմն մեկին, ով մուրճով հարվածել է Աթաթուրքի արձանին։
Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ բերման ենթարկվածը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։ Նրա նկատմամբ հարուցվել է դատական քննություն։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում նրան խանգարել ու ցած իջեցնել։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ