Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

photo_2025-01-24_14-51-11

Հունվարի 24-ին Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր և առաջին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի նկատմամբ ոտնձգության փորձ է կատարվել:

Մասնավորապես դիմակավորված անձը մուրճը ձեռքին բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն:

Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդյուն։ Հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի վայր և նրան բերման ենթարկել։ Այնուհետև պարզվել է, որ արձանի վրա հարձակված անձը ծագումով սիրիացի Մ. Հ-ն է:

Տեսանյութն՝ այստեղ։

--00—ՅՄ