Շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

185740

Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արցախպրես»֊ին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ  չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր:

--00—ՅՄ