Աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Screenshot_3

ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ։ Այս մասին «Իզվեստիային» ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Հայաստանը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ ուժի մեջ են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձեւաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։

--00—ՅՄ