Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետից պահանջում է հեռացնել անօթևանների վրանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Screenshot_1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուսերից հեռացնել քաղաքում տեղադրված անօթևանների վրանները, հատկապես Սպիտակ տան և Պետդեպարտամենտի մոտ։

«Մենք ծանուցել ենք Վաշինգտոնի քաղաքապետին, որ նա պետք է հեռացնի քաղաքի բոլոր վրանները, հատկապես Պետդեպարտամենտի և Սպիտակ տան մոտ», - գրել է Թրամփը Truth Social-ում:

Թրամփը սպառնացել է՝ եթե քաղաքի իշխանությունները չկարողանան դա անել, դաշնային կառավարությունը ստիպված կլինի միջամտել իրավիճակին։ «Վաշինգտոնը պետք է լինի մաքուր և ապահով, մենք ցանկանում ենք կրկին հպարտանալ մեր մեծ քաղաքով»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը ավելի վաղ ասել էր, որ դաշնային կառավարությունը պետք է վերահսկի Վաշինգտոնը, քանի որ մայրաքաղաքի իշխանությունները չեն կատարում իրենց աշխատանքը: Թրամփը, մասնավորապես, մատնանշել է, որ ներկայումս մայրաքաղաքում չափից շատ հանցագործություններ, գրաֆիտիներ և վրաններ կան սիզամարգերի վրա։

--00—ՅՄ