Հրդեհի ահազանգ է ստացվել Արարատ քաղաքի պոլիկլինիկայից. հրդեհը մարել են տեղի ուժերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_11-42-59

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արարատ քաղաքի պոլիկլինիկայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հդրեհը բռնկվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում ու մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով մարել են կրակը:

--00—ՅՄ