ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Օգոստոսի 23-26-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կկայանան Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի G խմբի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը։
Խմբում ընդգրկված են «Երևան», «ԱԵԼ» (Կիպրոս), «Միներվա» (Շվեյցարիա) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբները:
Հայաստանի չեմպիոնը երկրորդ խաղում 4-4 հաշվով ավարտեց շվեյցարական Միներվայի հետ հանդիպումը։
Ռաֆիկ Մելիքյանը հեթ-տրիկ է գրանցել, մեկ գոլ էլ խփել է Ռաֆիկ Դերմենջյանը։
Հիշեցնենք՝ երեկ մեր թիմը 1:8 հաշվով պարտվել էր կիպրական ԱԵԼ-ին։
--00—ԼՀ