ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Արսենալի» հետ խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց՝ 1-1։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց լոնդոնցիների պաշտպան Գաբրիելը։ «Լիվերպուլը» 29-րդ րոպեին Մոհամեդ Սալահի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։
«Արսենալը» (40 միավոր) պահպանեց առաջատարի դիրքը Պրեմիեր լիգայում: «Լիվերպուլը» (39) շրջանցեց «Աստոն Վիլային» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ:
Հաջորդ տուրում մերսիսայդցիները արտագնա խաղում կխաղան «Բարնլիի» հետ։ Դեկտեմբերի 28-ին «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Վեսթ Հեմին»:
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ