Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գագիկ Ոսկանյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ոսկ

Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչներն այցելել են հայ բանտարկյալ Գագիկ Ոսկանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչները տեղեկություն են ստացել Ոսկանյանի կալանավորման պայմանների, նրա բուժման, դեղորայքի հասանելիության   և  այլ հրատապ խնդիրների մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ոսկանյանը գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից։

--00--ԼՀ