ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Այս մասին հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրների համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ։
--00—ՅՄ