«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի հատվածում տեղի ունեցող շարժերին»․ Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

գգ

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները անդրադարձել են հոկտեմբերի 16-ի երեկոյան թուրք-սիրիական սահմանին Քիլիսի  մոտակայքում ընկած հրթիռի վերաբերյալ տարածվող լուրերին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

ՊՆ աղբյուրները մասնավորապես նշում են․ «Սիրիայի տարածքում ավելացել է շարժը։ Երեկ երեկոյան երկու խմբերի միջև բախման ժամանակ մեկ հրթիռ ընկել է մեր սահմանապահ դիրքի պատասխանատվության գոտում՝ Քիլիսից 12 կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածի վրա։

 Մենք ուշադիր հետևում ենք ուժերի գործողություններին դաշտում և մեր  տարածքներին սպառնացող վտանգներին օպերատիվորեն հետևում ենք ու ձեռնարկում անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»։

--00—ԼՀ