ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ադրբեջանի գործողությունը Ղարաբաղում հետևանք էր այն բանի, որ Հայաստանը չկատարեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին Milliyet-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։
Նա հույս է հայտնել, որ Բաքվի ձեռնարկած գործողությունը քայլ կլինի դեպի երկարաժամկետ խաղաղություն․ «Հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները, և խաղաղության համաձայնագրի դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչվեն, այդ դեպքում տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի», - եզրափակել է Գյուլերը:
--00—ՅՄ