ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև ցանկացած սրացում բացասական ազդեցություն է ունենում վերոնշյալ բանակցությունների վրա։
--00—ՅՄ