ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ։ Վստահեցնում եմ, որ այն, ինչ մենք պարտավոր ենք անել անում ենք և ուրախ կլինենք, որ մեր կողքին կանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք չկա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը չի դիտարկվի որպես բռնության կոչ, Մամիջանյանը կրկնեց․ «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն, կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհուղության»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ