Թուրքերը մեզ հարիֆացնում են, Աղդամը Լաչինին այլընտրանք չի կարող լինել, ուժով պետք է բացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

 

Թուրքերն անցած տարի սեպտեմբերին գրաված բարձունքներից ինքնակամ կամ թղթով չեն հեռանա, ռազմական գործողություններին այլընրանք չունենք, պետք է նրանց ուժով հեռացնենք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Թուրքերը մեզ հարիֆացնում են, Աղդամի ճանապարհը Լաչինին այլընտրանք չէ, Աղդամը սպասարկող ճանապարհ է, Լաչինին այլընտրանք չի կարող լինել։ Նույն կերպ նաև հարիֆացնում են՝ ասելով՝ Զանգեզուրի միջանցքը Բերձորի միջանցքի դիմաց տրվի, դա անհամեմատելի է»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին՝ Վարդանովը նշեց, որ առաջնագծում կուտակումներ կան, զորքերը բացազատված են, ադրբեջանցիների նշանառության տակ են Գեղարքունիքի մարզը և Ջերմուկը։ Նրա խոսքով, հայկական ԶՈւ-ն դանդաղ, բայց մոդեռնիզացվում է, արդեն երկրորդ անգամ բանակը ցույց տվեց, որ 2020 թվականի բանակը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ