Մինչ մեր հարևանը սերիալներով փոխում է թուրքի կերպարը, մենք անիմաստ սերիալներ ենք նկարահանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

386238957_10161454741182853_5668323317256161761_n

Մինչ մեր հարևանը գիտակցաբար մեծ գումարներ է ներդնում՝ աշխարհը հեղեղելով պատմական և տարաբնույթ իր սերիալներով, հստակ քաղաքականությամբ փոխելով թուրքի կերպարը, մենք շարունակում ենք քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

«Էլ չեմ խոսում գռեհիկ հումորային հաղորդումների և համատարած ռաբիսության մասին․․․։ Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց․․․․

Հ․Գ․ գովասանքի են արժանի և բացառություն են Հրաչյա Քեշիշյանի նկարահանած մի քանի ֆիլմերը և հատկապես ՆԺԴԵՀԸ։ Գոնե նոր սերունդն այս ֆիլմի միջոցով իմացավ այս մեծ ՀԱՅԻ մասին։ Երազանքս է մեկ օր հնարավորություն ունենալ և նկարահանել ոգեշնչող սերիալներ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ, ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ և Մուրացանի ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ վեպի հիման վրա»:

--00—ՅՄ