ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցը լուծված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ուղղությամբ զգալի առաջընթաց է ապահովվել․ «Մոսկվան ելնում է նրանից, որ այժմ Լեռնային Ղարաբաղում հրադադարի համար կայուն պայմաններ կստեղծվեն»,-ասել է նա՝ հավելելով, որ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ հստակություն դեռ չկա:
--00—ՅՄ