ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է այս պահին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին նա շեշտել է, որ Կրեմլը մտահոգված է տարածաշրջանային էսկալացիայով, այժմ գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից։
Նա նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»։
Մամուլի քարտուղար հայտնել է, որ ռուս զինվորականները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ, և իրականացնում են շփումներ ամենաբարձր մակարդակով։
Խոսելով Արցախում ռուսական կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին՝ ընդգծել է.«Նման որոշումները ձևակերպվում են զինվորականների կողմից, և դա համաձայնեցված է բոլոր կողմերի հետ։ Հնարավորություն կա խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծմանը հասնելու»։
--00—ԼՀ